ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կալինինգրադցի «լիխաչների» ճանապարհը կտրում են «հրեշտակները»

Կալինինգրադցի «լիխաչների» ճանապարհը կտրում են «հրեշտակները»
12.11.2012 | 15:52

Կալինինգրադի մարզի ճանապարհային ոստիկանության աշխատակցուհիներին «հրեշտակի թևեր» են հագցրել` կարգազանց վարորդների վրա ոչ միայն հոգեբանական ճնշում գործադրելու, այլև ճանապարհային երթևեկության կանոնները հիշեցնելու նպատակով: Դեռ հեռվից նկատելով «թևավոր էակին»` վարորդներն ակամայից պակասեցնում են արագությունն ու կապում ամրագոտին, և առաջին միտքը, որ ծագում է նրանց գլխում, թերևս, սա է. «Շառից-փորձանքից հեռու»:
Ճանապարհային ոստիկանության նման կրեատիվ մոտեցումը միանգամայն արդարացված է. միայն հոկտեմբեր ամսին վարորդների «լիխաչությունից» տուժել է 700 կալինինգրադցի:
Ի՞նչ եք կարծում, անվտանգության այս «մեթոդը» կազդի՞ հայ «լիխաչների» վրա:
«Պետք է որ ազդի»,-կասեր «01-99» ֆիլմի հերոս Գարսևանը` «մաշնի տակ ընկնելուց» հետո:

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 3105

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ